ՀՕՊ կենտրոնական ենթակայության զորամասերում անցկացվել են հրամանատարական հավաքներ

ՀՕՊ կենտրոնական ենթակայության զորամասերում անցկացվել են հրամանատարական հավաքներ

Հակաօդային պաշտպանության կենտրոնական ենթակայության զորամասերում հունիսի 20-ին անցկացվել են հրամանատարական հավաքներ։ 

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հավաքների շրջանակում քննարկվել են հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման արդյունավետության բարձրացման, պայմանական հակառակորդի օբյեկտների հայտնաբերման, թիրախների կոորդինատների ճշգրտման հետ կապված թեմաներ։ Զինծառայողներն իրականացրել են կրակային պատրաստության պարապմունքներ դյուրակիր զենիթահրթիռային համալիր վարժասարքի կիրառմամբ, հանձնել ստուգարքներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում