Արցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը
Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի նախագահությամբ հոկտեմբերի 27-ին գումարված ԱԺ հերթական նիստում 30 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվել է «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն» նախագիծը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնական զեկուցողի առաջարկով՝ ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի վերաբերյալ նախատեսված գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը սահմանվել է մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը, ժամը 17:00-ն:
Կարծիքներ