Պուտինը ասուլիսի ժամանակ անկեղծացել ու կատակել է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասուլիսում պատասխանելով հարցին՝ թե ինչ է սիրում կարդալ, կատակով ասել է, որ պատրաստվում է վերընթերցել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգիրքը։
Այնուհետ վերադառնալով լուրջ տոնին, Պուտինը ասել է՝ քիչ ժամանակ ունի կարդալու համար, բայց իր ննջասենյակում՝ մահճակալի կողքի սեղանի վրա դրված է Միխայիլ Լերմոնտովի ստեղծագործությունների հատորը։
«Նա (նկատի ունի Լերմոնտովին) փայլուն երիտասարդ էր: Ինձ շատ է հետաքրքրում, թե ինչպես էին մտածում այն ժամանակվա այդպիսի փայլուն մարդիկ, ինչ արժեքներ ունեին, ինչպես է դա առնչվում այսօրվա հետ: Ընդհանրապես, ես հաճույքով եմ կարդացում նրան»,- խոստովանել է պետության ղեկավարը։
Կարծիքներ