Պետդուման կզբաղվի Լատվիայում լրագրող Մարատ Կասեմի կալանավորման գործով

Պետդուման կզբաղվի Լատվիայում լրագրող Մարատ Կասեմի կալանավորման գործով

Լրագրող Մարատ Կասեմի՝ Լատվիայում կալանավորման գործով կզբաղվի Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Մարիա Բուտինան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ աղբյուրի՝ Մարատ Կասեմը Լատվիայի քաղաքացի է: Նա մի քանի տարի է՝ ապրում և աշխատում է Մոսկվայում՝ «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբում, որը ներառում է նաև «Sputnik Լիտվա»-ն:

Դեկտեմբերի 30-ին լրագրողը Լատվիա է մեկնել ընտանեկան պատճառներով։ «Sputnik Լիտվա»-ի փոխանցմամբ՝ նա կալանավորվել է, իսկ հունվարի 5-ին Ռիգայի դատարանը նրան կալանքի տակ է վերցրել: Նրան արդեն տեղափոխել են Ռիգայի կենտրոնական բանտ։

«Մենք կզբաղվենք այդ հարցով: Կոնտակտներ ենք փնտրում: Ավաղ, ռուսատյացության և մեր լրագրողների նկատմամբ հալածանքների նման դրսևորումները հազվադեպ չեն: Կաջակցենք նրան: Մերոնց չենք լքում»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բուտինան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում