Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 1.3 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 1.3 հա տարածքում բռնկված հրդեհները

Մայիսի 15-ից 23-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 500 քմ,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 2000 քմ, Դիմիտրով գյուղում՝ 2500 քմ,

Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում՝ 5000 քմ,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին՝ 3500 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 1.3 հա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում