Մերկելը մտադիր է հասնել բրիտանացիների առաջ ԵՄ սահմանների ամբողջական փակմանը. Bild
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է հասնել Եվրամիության սահմանների փակմանը Մեծ Բրիտանիայի առաջ՝ կորոնավիրուսի նոր մուտացիայի պատճառով, հաղորդում է Bild-ը՝ հղում անելով աղբյուրներին գերմանական կառավարությունում:
Ներկայումս Մերկելը բանակցություններ է վարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ասվում է հաղորդագրությունում: Օրակարգի հիմնական հարցը Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումն է:
Գերմանիայի կառավարության ճգնաժամային խմբի կարծիքով, Եվրոպան պետք է «ամբողջովին մեկուսանա» Մեծ Բրիտանիայից:
«Լոնդոնից Գերմանիա ժամանող ինքնաթիռների վայրէջքի ազգային արգելքը ձևական որոշում է, եթե մուտացիայի ենթարկված վիրուսը կարող է մեզ մոտ ներթափանցել Վարշավայից, Վիեննայից, Պրահայից, Կոպենհագենից, Բրյուսելից, Փարիզից, Ցյուրիխից կամ Հռոմից»,- պարզաբանել է Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Մայքլ Թոյրերը:
Կարծիքներ