Սիրիայում տեղի կունենա հիմնադիր ժողովի ընտրություն

Սիրիայում տեղի կունենա հիմնադիր ժողովի ընտրություն

Սիրիայում կանցկացվի հիմնադիր խորհրդարանի ընտրություն, որի կազմում կընդգրկվի ավելի քան 1500 մարդ։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet թերթը։

Երկրի նոր կառավարությունը հավատարիմ է սիրիական հասարակության բոլոր հատվածների ներառականությանը և ներկայացվածությանը, նշում է պարբերականը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել էր կանխել Սիրիայի փլուզումը։

«Թուրքիան ի վիճակի է սիրիական տարածքում ջախջախել բոլոր զինյալներին, այդ թվում՝ քրդական ուժերին և «Իսլամական պետությանը», իսկ մյուս պետությունները պետք է «ձեռքերը հեռացնեն» Սիրիայից, հրաժարվեն մասնակցել այդ երկրում տեղի ունեցող իրադարձություններին», Թուրքիայի նախագահի խոսքը փոխանցում է Reuters-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում