«Հետ Գամ, 6 Երեխա Եմ Ունենալու». Գևորգ Գրիգորյան
Դերասան Գևորգ Գրիգորյանը, ով այս օրերին առաջնագծում է, պարբերաբար գրառումներ է անում սոցցանցային իր էջերում և լուսանկարներ հրապարակում: Քիչ առաջ նոր գրառում է արել.
«Ամեն մեկս ենք պետք, մերն ա, կոչեր անելու իրավունք չեմ վերապահում, բայց նենց ապրենք՝ մեր ծնողները ու երեխեքը մեզ համար չամաչեն։ Ով ի վիճակիա զենք բռնել, պետք ա։
Մամ ջան, սիրում եմ քեզ, հորիցս օրինակ եմ վերցրել, քեզանից դաստիարակվել, դու ես ինձ սենց դաստիարակել, սպարտացի, մենք չենք փախչում: Սրտաճմլիկ բաներ չեմ ասում ոչ էլ հաջող եմ անում, հետ եմ գալու, ով էլ հետս եկել ա, բերելու եմ տուն, երբ վերջին կրակոցը կլինի, մենք կգանք տուն նույն սաստավով։
Հետ գամ, 6 երեխա եմ ունենալու:
Մենք հասանք… ու հա, մարդ կա, որ իր Սերն ինձ դժոխքից էլ կգտնի կբերի….»:
Կարծիքներ