Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավիթ Բեկի-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավիթ Բեկի-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավիթ Բեկի-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Մասնավորապես, Դավիթ Բեկի փողոցում (Էրեբունի վարչական շրջանից եկող ուղղությամբ) հետադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով:

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է նաև, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկում:

Մասնավորապես, Երևանյան փողոցից (Իսակովի պողոտայից եկող ուղղությամբ) դեպի Գասպարյան փողոց ձախ շրջադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում