Նավթը համաշխարհային շուկայում թանկանում է
Նավթը համաշխարհային շուկայում մարտի 9-ին գնաճ է արձանագրել։ Այդ մասին վկայում են բորսայական սակարկությունների տվյալները։ Ըստ այդմ, WTI տեսակի նավթի մեկ բարելի գինը ապրիլյան ֆյուչերսների համար, թանկացել է 0,72 տոկոսով եւ կազմել 65,52 դոլար։ Brent տեսակի նավթի մեկ բարելը մայիս ամսվա մատակարարումների ֆյուչերսների համար թանկացել է 0,85 տոկոսով եւ կազմել 68,82 դոլար։
Կարծիքներ