Վաշինգտոնը նշել է Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման պայմանը
Լրագրողների հետ զրույցում Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենի վարչակազմը կքննարկի Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցների վերացումը միայն այն դեպքում, եթե Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստ լինի նստել բանակցությունների սեղանի շուրջ:
«Քանի դեռ Մադուրոյի ռեժիմը չի ցուցադրել, որ պատրաստ է … միջոցներ ձեռնարկել, որոնք միջազգային հանրությանը և Վենեսուելայի անցումային կառավարությանը ցույց կտան, որ այս անգամ ամեն բան այլ կլինի, պատժամիջոցները չեն վերացվի», – հայտարարել է աղբյուրը:
Կարծիքներ