«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Մթության պատճառով «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Հիշեցնենք, որ աշխատանքներն այսօր վերսկսվել էին ժամը 06։15-ին: Աշխատանքներին մասնակցում են 125 փրկարար ծառայող, 70 զինծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում