Առնակ Ավետիսյանը ներկայացրել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատարին

Առնակ Ավետիսյանը ներկայացրել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատարին

Հուլիսի 29-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին ներկայացրել է տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանին։ Այս մասին տեղեկացնում են Պետական գույքի կառավարման կոմիտեից:

Իր խոսքում Առնակ Ավետիսյանը ընդգծել է Արա Խլոյանի մեծ փորձառության մասին պետական կառավարման ոլորտում և հույս հայտնել, որ միասին հաջողության կհասնեն պետական գույքի և տարածքային կառավարման համակարգում բավականին կարևոր կառույցի ղեկավարման գործում։

Իր հերթին Արա Խլոյանը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում