Արմեն Փամբուխչյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրենի տեղակալին

Արմեն Փամբուխչյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրենի տեղակալին

Սեպտեմբերի 2-ին արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Մանուել Բեսլերին։ Հանդիպմանը ներկա էին ՇԶՀ գործակալության հումանիտար աջակցության արագ արձագանքման ղեկավար Դեյվիդ Սոխորը, ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը։

Նախարար Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Բեսլերին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու և հայկական ՄԱԿ-ի միջազգային քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափորոշիչներին համապատասխան հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի առաջին վերաորակավորման վարժանքին անձամբ մասնակցելու համար:

Դեսպան Բեսլերը շնորհակալություն է հայտնել ԱԻ նախարարին ջերմ ընդունելության համար և շեշտել, որ կարևորում է հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի կատարած աշխատանքները։

Գործակալության աջակցությամբ տեղծվել են միջազգային որոնողափրկարարական INSARAG-ի չափանիշներին համապատասխան արագ արձագանքման 5 թիմեր` Երևանում, Շիրակի, Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում: ԱԻ նախարարը առաջարկել է դիտարկել ևս երկու թիմի որակավորմանն աջակցելու հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք այլ հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում