Կանադան կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա. Ջոլի
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին կրկնել է, որ Կանադան կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բարեխղճորեն համագործակցելու Հայաստանի հետ, հակամարտությունը լուծելու բանակցությունների և խաղաղ քաղաքական լուծման միջոցով, ազատելու կամայական պահվող հայ գերիներին, հարգելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ձեռնպահ մնալու ուժ գործադրելու և սպառնալից հռետորաբանությունից։ Այս մասին հայտնում է Կանադայի հայկական կոմիտեն (ANCC):
Կարծիքներ