ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի պաշտոնն առաջին անգամ կին կզբաղեցնի
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջին անգամ կին է ընտրվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ԵԽԽՎ պատգամավորների կողմից համապատասխան պաշտոնում ընտրվել է Դեսպինա Հաթզիվասիլիու-Ցովիլիսը, ով Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողով էր մտել դեռ 1993 թվականին:
Պատգամավորների ավելի քան 96 տոկոսը կողմ է քվեարկել նրա թեկնածությանը: Հաթզիվասիլիու-Ցովիլիսը ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվել է հինգ տարի ժամկետով: Նա` պաշտոնի կստանձնումը տեղի կունենա 2021 թվականի մարտի 1-ին:
«Ինձ համար սա մեծ պատիվ է` գագաթնաժողովի մասնակիցների վստահությունն ու նրանց մեծ մոբիլիազցումը, ես պատրաստ եմ ընդունել մարտահրավերը»,- իր նշանակումը մեկնաբանել է Հաթզիվասիլիու-Ցովիլիսը:
Հաթզիվասիլիու-Ցովիլիսը ԵԽԽՎ Մոնիտորինգային քաղաքական կոմիտեի անդամ էր:
Կարծիքներ