Ինդոնեզիայում կորոնավիուսի դեպքերի թիվը գերազանցել է 1 միլիոն ցուցանիշը
Ինդոնեզիայում կորոնավիուսի դեպքերի թիվը գերազանցել է 1 միլիոն ցուցանիշ, հաղորդում է AFP-ը:
Համաձայն պաշտոնական տվյալների՝ գրեթե 270 մլն բնակչություն ունեցող երկրում գրանցվել է վարակման 1 012 350 դեպք եւ մոտ 29 000 մահվան դեպք: Սակայն թեստավորման ցածր ցուցանիշները ցույց են տալիս, որ ճգնաժամն էլ ավելի լուրջ է, քան ենթադրում են այդ թվերը:
Առողջապահական ոլորտի փորձագետները զգուշացնում են, որ որոշ հիվանդանոցներ կոլապսի շեմին են, քանի որ ծանրաբեռնված են պացիենտներով:
Անկախ հետազոտողների տվյալներով՝ վիրուսը սպանել է ավելի քան 600 բժիշկների, բուժքույրերի եւ այլ բուժաշխատողների:
Ինդոնեզիայի կառավարությունը խիստ քննադատության է ենթարկվել, որ սկզբնապես նվազեցրել է պանդեմիայի նշանակությունը, ապա հետեւողական պայքար չի տարել մահացու շնչառական հիվանդության դեմ, որից ամբողջ աշխարհում մահացել է ավելի քան 2 միլիոն մարդ:
Կարծիքներ