ՀԲՖ նախագահը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով

ՀԲՖ նախագահը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով

Հայկական բռնցքամարտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանով պարգևատրվել է «Երախտագիտության» մեդալով։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը պարգևատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում