44-օրյա պատերազմի մասնակից Դավիթի վիրահատությունը բարեհաջող է անցել. Արեն Մկրտչյանը տեսակցել է նրան
Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթը, որի ստացած վնասվածքները կարող էին նրան գամել հաշմանդամի սայլակին, վիրահատվել է։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ նշելով, որ վիրահատությունն իրականացվել է պաշտպանության և առողջապահության նախարարներ Սուրեն Պապիկյանի ու Անահիտ Ավանեսյանի հետ արդյունավետ գործակցության արդյունքում․ բժշկական կենտրոնին փոխանցվել է 1.5 մլն դրամ։
Վիրահատությունից հետո պատգամավորն այցելել է Ալավերդիում բնակվող Դավիթին, հավաստիացել՝ զինվորը կազդուրվում է։
Կարծիքներ