ԵՄ-ն վերահաստատում է պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու հանձնառությունը․ Ժոզեպ Բորել

ԵՄ-ն վերահաստատում է պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու հանձնառությունը․ Ժոզեպ Բորել

Եվրոպական Միությունը վերահաստատում է անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու հանձնառությունը։

Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստի արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։

«Այսօրվա քննարկումները հստակ ցույց տվեցին, որ մեր հարաբերությունները զարգանում են դրական ուղղությամբ։ Մենք անդրադարձել ենք մեր հարաբերությունների բոլոր ասպեկտներին՝ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում։ Մենք գիտակցում ենք, որ, այնուամենայնիվ, դեռ աշխատելու տեղ կա այս համաձայնագրի ողջ ներուժն օգտագործելու համար: Որոշել ենք սկսել շատ հավակնոտ գործընկերության նոր օրակարգ Եվրամիության և Հայաստանի միջև», - ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում