Բորելը խիզախ և ծանրակշիռ է համարում Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի որոշումը
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի կառավարության նախաձեռնությունները արդարադատության ոլորտում բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, Բորելն այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
ԵՄ բարձր ներկայացուցիչը հայտարարել է, որ խրախուսում է Հայաստանին շարունակել դիմակայել մարտահրավերներին՝ խտրականության, ատելության խոսքի և ապատեղեկատվության տարածման դեմ պայքարում։
Ժոզեպ Բորելն անդրադարձել է նաև Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի որոշմանը՝ դա գնահատելով որպես ծանրակշիռ և խիզախ որոշում։
Կարծիքներ