Ճապոնիայում բնակվող փոքրիկ շունը Լեդի Գագայի հետ նմանության շնորհիվ ճանաչում է ձեռք բերել Instagram-ում (լուսանկարներ)
Շիհ-ցու տեսակի շունը երգչուհի Լեդի Գագայի հետ նմանության շնորհիվ հազարավոր հետևորդներ է ձեռք բերել Instagram սոցկայքում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, հնգամյա Բոնտենմարուն, որին անվանակոչել են ճապոնացի սամուրայի պատվին, ապրում է Տոկիոյում: Նա դարձել է համացանցի աստղ և Instagram սոցկայքում ունի ավելի քան 22 000 հետևորդ:
Շան տերը՝ Տոմոյո Մացուուրան գտնում է, որ իր չորքոտանի բարեկամի ճանաչումը պայմանավորված է Լեդի Գագայի հետ անվիճելի նմանությամբ:
Նա նաև նշել է, որ շանը երկու ամիսը մեկ հատուկ մասնագետի մոտ է տանում՝ մազերը հարդարելու:
Կարծիքներ