Անտառաբուծության հնագույն ճապոնական տեխնիկան հնարավորություն է տալիս մեկ սոճու վրա մի քանի այլ ծառ աճեցնել (տեսանյութ)
Դայսուգին դարերի պատմություն ունեցող անտառաբուծության տեխնիկա է, որը մշակվել է Ճապոնիայում՝ հնարավորություն տալով չնչին տարածքով հող օգտագործելով մեծ քանակությամբ կիտայամա տեսակի սոճիներ աճեցնել, գրում է Oddity Central-ը՝ մանրամասնելով, որ տպավորիչ տեխնիկան կիրառվում է ժամանակակից աշխարհի բազմաթիվ այգիներում:
Այս տեխնիկան ենթադրում է նախ «մայր սոճու» տնկում: Այնուհետև մայր ծառի բնից աճում է մի քանի ծառ: Նման արդյունք ստանալու համար մասնագետներն առանձնահատուկ կերպով են կտրում նոր աճող ծառերը, որոնք աճում են նախանձելի ուղիղ ձևով, ունեն շատ ամուր բուն և զուրկ են ավելորդ ճյուղերից և անհարթություններից:
Ներկայում դայսուգի տեխնիկան կիրառվում է բացառապես դեկորատիվ նպատակներով, սակայն նախկինում այն օգտագործվել է պատրաստի փայտամթերք ստանալու և հողատարածքով աղքատ հատվածներում անտառաբուծությունը զարգացնելու նպատակով:
Հատկանշական է, որ դայսուգի տեխնիկայի շնորհիվ սոճիները, ի տարբերություն հողում աճողների, շատ ավելի արագ են աճում: Բացի այդ, դրանք 200%-ով ավելի պինդ են ու 140%-ով ավելի ճկուն:
Կարծիքներ