Հուլիսի տոնական և ոչ աշխատանքային օրերը
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրության օրը նշվում է հուլիսի 5-ին (չորեքշաբթի): Այն ոչ աշխատանքային օր է:
Հուլիսին այլ տոնական կամ հիշատակի օրեր չկան:
Եկեղեցական տոներ
Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օր (Հուլիսի 1),
Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոն (Հուլիսի 2),
Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օր (Հուլիսի 8),
Բարեկենդան Վարդավառի պահոց (Հուլիսի 9),
Վարդավառ: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոն (Հուլիսի 16),
Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակության օր (Հուլիսի 29)։
Կարծիքներ