Վատիկանում մեկնարկել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությունը

Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում տեղի է ունենում Հոմի Ֆրանցիսկոն պապի հուղարկավորության արարողությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուղարկավորությանը մասնակցում են տասնյակ երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը մասնակցում են նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
Արարողությանը մասնակցում է նաև Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Պապին կհուղարկավորեն Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում՝ իր ցանկությամբ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավելի քան 1 դար անց կլինի առաջին պապը, որը կհուղարկավորվի Վատիկանից դուրս:
88-ամյա Ֆրանցիսկոս պապը մահացել է սրտի կաթվածից, ապրիլի 21-ի վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:35-ին Վատիկանի Սանտա Մարտայի իր կեցավայրում:
Կարծիքներ