«Տառերի պուրակի» մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորամիջյան հատվածում

«Տառերի պուրակի» մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորամիջյան հատվածում

Մարտի 27-ին, ժամը 05։28-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Տառերի պուրակ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ա․), դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով հոսպիտալացվել է Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում