Թուրքիան մեկնաբանել է, թե ինչու է փակել օդային տարածքը Հայաստանից թռիչքների համար.պատճառը Երևանում բացված հուշակոթողն է
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, թե ինչի համար է Թուրքիան փակել իր օդային տարածքը Հայաստանից իրականացվող թռիչքների համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Չավուշօղլուն Թուրքիայի այդ քայլը բացատրել է Երևանում «Նեմեսիս» հուշաղբյուր- կոթողի բացմամբ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը սադրանք է որակել այդ քայլը և նշել, որ դրան ի պատասխան փակել են օդային տարածքը Հայաստանից թռիչքների համար։ Նա հավելել է, որ բացառություն են արել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար, որի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է այցելել։
Չավուշօղլուն սպառնացել է, որ «նման գործողությունների շարունակման դեպքում նոր քայլեր կձեռնարկվեն»։
Կարծիքներ