«Հայաստանի հանդեպ նոր տարածքային հավակնություններիի մասին խոսք լինել չի կարող». Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հադրութն այլեւս դուրս է Հայաստանի վերահսկողությունից։ Սրանք մանր բռնկումներ են, որոնք լուծումներ կստանան ու ոչ մի հետեւանք էլ չեն ունենա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո տեղի ունեցող գործընթացներին: Միեւնույն ժամանակ մեկնաբանելով հաղթական շքերթի ժամանակ արված Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, որոնք սպառնում էին նաեւ ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը՝ Տարասովը հայտարարեց, թե Հայաստանի հանդեպ նոր տարածքային հավակնությունների մասին, ամեն դեպքում, խոսք լինել չի կարող:
«Ադրբեջանն իր անունից խոսում է տարածքային հավակնությունների մասին, խոսում է նաեւ Իրանի պատմության մասին։ Թեհրանը դրան առայժմ չի արձագանքում, բայց առաջիկայում Թեհրանի ուշադրությունը կարող է նաեւ Բաքվի վրա լինել», – նշեց նա։ Խոսելով Հադրութի դեպքերի մասին՝ ռուսաստանցի քաղաքագետը նկատում է, թե ավելորդ արյունահեղություններ պետք չեն, եւ նման խնդիրները պետք է լուծումներ ստանան:
Կարծիքներ