ԱՄՆ-ում անհայտ անձինք հարձակվել են կոնգրեսականի վրա և գողացել նրա մեքենան
Կապիտոլիումի մոտ կողոպտիչները հարձակվել են կոնգրեսական Հենրի Կուելարի վրա, սպառնացել նրան և գողացել մեքենան: Այս մասին հայտնում է The Washington Post-ը ՝ վկայակոչելով ոստիկանությանը և Կուելարի օգնականներին։
Ոստիկանության տվյալներով՝ կողոպտիչները գողացել են նաեւ կոնգրեսականի անձնական իրերը։ Հարձակվողներից առնվազն մեկը զինված է եղել։
Նախնական տեղեկություններով՝ ինքը՝ Կուելարը, չի տուժել։
Կարծիքներ