Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում. պայթել են բարձր ճնշմամբ տարրաներ
Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում թթվածնային սարքավորումների արտադրամասում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։
Հրշեջ փրկարարներն իրականացրել են մասնակի մեկուսացում։
«Հորդորում ենք խուճապի չմատնվել, դեպքի վայրում իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- ասված է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Արցախի ՆԳՆ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը հայտնել էր, որ Ստեփանակերտի շինություններից մեկում բռնկված հրդեհից հետո պայթյուն է առաջացել, հանգամանքները պարզվում են։
Կարծիքներ