Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ղեկավարները կքննարկեն թուրքմենական գազի արտահանման հարցը

Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ղեկավարները կքննարկեն թուրքմենական գազի արտահանման հարցը

Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ղեկավարները երեք երկրների էներգետիկայի նախարարությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով նոր գագաթնաժողով կանցկացնեն և կորոշեն թուրքմենական բնական գազի Եվրոպա արտահանման ճանապարհային քարտեզը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի հարավ-արեւելքում գտնվող Մարդին քաղաքի երիտասարդների հետ հանդիպմանը։ Կիրակի օրը նրա ելույթը հեռարձակել է TRT հեռուստաալիքը :

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Եվրոպա թուրքմենական գազի մատակարարումների հարցը քննարկվել է անցյալ շաբաթ Թուրքմենբաշիում կայացած Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի գագաթնաժողովի ժամանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում