Թուրքիայի հարավ-արևելքում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավ-արևելքում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի երեկոյան Թուրքիայի հարավ-արևելքում՝ Հաթայ նահանգում, 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի հետեւանքների մասին տվյալներ դեռ չկան։

Երկրի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 21:13-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Կիրիխան կոմսությունում, օջախը՝ 8,8 կմ խորության վրա։ Ցնցումը զգացվել է Թուրքիայի գրեթե ողջ հարավ-արևելքում, նշում է NTV հեռուստաալիքը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում