Իտալիայի հյուսիսում՝ եղանակի պատճառով խափանվել է երկաթուղային հաղորդակցությունը

Իտալիայի հյուսիսում՝  եղանակի պատճառով խափանվել է երկաթուղային հաղորդակցությունը

Վեց ժամվա ընթացքում ռեկորդային 496 մմ տեղումներ են տեղացել Սավոնա նահանգում (հյուսիսային Լիգուրիա): ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ANSA գործակալությունը :

Երկուշաբթի Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության վարչությունը հայտարարել է կարմիր եղանակային վտանգ Լիգուրիայում և Պիեմոնտում առատ տեղումների պատճառով: Անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով Սավոնա-Թուրին գծի որոշ հատվածներում գնացքների երթևեկությունը դադարեցվել է: Լետիմբրո և Բորմիդա գետերը դուրս են եկել իրենց ափերից՝ լուրջ վնասներ պատճառելով Ալտարայի ձեռնարկություններին: Ջենովայում և Սավոնա նահանգում իշխանությունները հրահանգել են փակել դպրոցները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում