ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ռուզվելտ» էսկադրային ականակիրն ուղևորվում է Սև ծով

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ռուզվելտ» էսկադրային ականակիրն ուղևորվում է Սև ծով

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ռուզվելտ» էսկադրային ականակիրն ուղևորվում է Սև ծով՝ ՆԱՏՕ-ի գծով գործընկերների և դաշնակիցների հետ «ծովում անվտանգության ապահովման գործողություններ անցկացնելու համար»: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի մամուլի ծառայությունը:

«2020 թվականի սեպտեմբերի տասնհինգին «Առլի Բերք» տեսակի կառավարվող հրթիռային զենքով էսկադրային ականակիրն սկսել է հյուսիսային ուղղությամբ Սև ծով անցումը՝ տարածաշրջանի գործընկերների և ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ համատեղ ծովում անվտանգության ապահովման գործողություններ անցկացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ սա 2020 թվականի սկզբից ի վեր վեցերորդ անգամն է լինելու, երբ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավը մտնում է Սև ծով:

Ավելի վաղ հուլիսին Ուկրաինայի հետ համատեղ Sea Breeze 2020 վարժանքներին մասնակցության համար Սև ծով էր մտել «Փորթեր» էսկադրային ականակիրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում