Նախորդ երկու օրերին ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացել

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 2-ից 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Վանաշեն գյուղում, Արագածոտնի մարզի Աշտարակ-Ապարան, Տավուշի մարզի Խաշթառակ-Լուսահովիտ և Երևան-Գյումրի ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 9 տուժած։
Կարծիքներ