Իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է. այսօր Օհան Դուրյանի ծննդյան օրն է
«Երաժշտությունն իմ աշխարհն է, իմ տարերքը, նվագավարությունը՝ կոչումս: Դիրիժորի իմ ճամփին չափանիշ են եղել Տոսկանինին ու ֆոն Կարայանը, բայց իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է... այն բոլոր կոմպոզիտորները միասին, որոնց կոթողային գործերը փորձել եմ մեկնաբանել իրենց մտահղացման հանգույն և իմ հոգուց բխեցնելով»:
«Ե՛վ արվեստում, և՛ արվեստից դուրս միշտ իրատեսորեն եմ նայել իմ բոլոր նվիրումներին, առանց չափազանցումների ու առանց գերագնահատումի: Արել եմ այն, ինչը եղել է ազնիվ և ինչը սիրել եմ խորապես: Կյանքում հեշտ ուղիներ չեմ փնտրել ոչ այն պատճառով, որ չեմ կամեցել, այլ որովհետև ես չէի ծնվել հեշտ ապրելու համար:
Ես երջանիկ մարդ եմ իմ կրած բոլոր մեծ ու փոքր դառնություններով հանդերձ»:
Սեպտեմբերի 8-ը հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան օրն է:
Կարծիքներ