Այսօր, առավել քան երևէ, Սփյուռքի հայ համայնքներում` որպես հայ ինքնության, հայի էթնիկական կերպի շարունակականության երաշխիք, կարևոր է հենց ազգային մշակույթի պահպանումը, տարածումը. Վ. Մնացականյան
Իմ խորին երախտագիտությունն եմ ուզում հայտնել ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տ․ Հովնան արք․ Տերտերյանին ԱՄՆ-ի հայ առաքելական քրիստոնեական հոգևոր համայնքի ազգապահպան գործունեության համար, որից անմասն չէ նաև հայի մշակութային ինքնության պահպանումը։ ԱՄՆ-ում իմ գտնվելու օրերին Տ․ Հովնանը` որպես հայ համայնքի առաջնորդ, հայտնել է իր զորակցության պատրաստակամությունը` ի նպաստ «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի» կատարողական արվեստի հանրահռչակմանն ուղղված հետագա ծրագրերին, և, ընդհանուր առմամբ, հայ ազգային մշակույթի տարածմանն ուղղված տարբեր միջոցառումներին։ Այսօր, առավել քան երևէ, Սփյուռքի հայ համայնքներում` որպես հայ ինքնության, հայի էթնիկական կերպի շարունակականության երաշխիք, կարևոր է հենց ազգային մշակույթի պահպանումը, տարածումն ու սերունդներին անխաթար փոխանցումը, իսկ Սրբազան Հոր կողմից այդպիսի առաքելությանն աջակցելը` հայրերնանվեր գործունեություն։
Կարծիքներ