Աբխազիան մտադիր չէ Ռուսաստանի կազմ մտնել

Աբխազիան մտադիր չէ Ռուսաստանի կազմ մտնել

Աբխազիան պաշտպանում է Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի մաս դառնալու ցանկությունը, սակայն մտադիր չէ միանալ Ռուսաստանին, ասել է Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան։

«Նախ, մեր Սահմանադրությունը, օրենսդրությունը թույլ չեն տալիս, և հասարակության մեջ չկան այդպիսի տրամադրություններ [Ռուսաստանի Դաշնությանը անդամակցելու]։ Անկախության համար մենք ծանր գին ենք վճարել, սա մեր ժողովրդի մի քանի սերունդների երկարատև պայքարի արդյունքն է, ուստի մեր քաղաքական և հասարակական շրջանակներում այս հարցը չի քննարկվում։ Ես Աբխազիայում այդպիսի քաղաքական ուժ չգիտեմ, կուսակցություններ կամ հասարակական շարժումներ, որոնք ելնեն նման հնարավորությունից՝ անկախությունից հրաժարվելուց։ Այդպիսի քաղաքական ուժեր չկան», նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում