Փաշինյանը Ալիեւի հետ խաղաղության բանակցությունների մեկնարկի հարցերը կքննարկի
«Ադրբեջանի հետ խաղաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն եմ արտահայտում, Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկի»,- այս մասին կառավարության մարտի 31-ի նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց, որ ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրեբջանի նախագահի և իր հանդիպումը։
«Հույս ունեմ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել և համաձայնեցենել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»,- ասաց նա։
Կարծիքներ