Թրամփը հետաձգել է Այովա նահանգի հանրահավաքը՝ տորնադոյի սպառնալիքի պատճառով

Թրամփը հետաձգել է Այովա նահանգի հանրահավաքը՝ տորնադոյի սպառնալիքի պատճառով

 ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է շաբաթ օրը Այովա նահանգում նախատեսված հանրահավաքը՝ տորնադոյի սպառնալիքի պատճառով։ Համապատասխան հրապարակումը նա տեղադրել է իր Truth Social սոցիալական ցանցում։

Ամերիկացի նախկին առաջնորդի խոսքով՝ տեղական իշխանությունները նրան խնդրել են «չեղարկել կամ վերանշանակել» միջոցառումը, նախքան նա Ֆլորիդայի Փալմ Բիչից Այովա թռչել, որտեղ գտնվում է նրա Մար-ա-Լագոյի կալվածքը։ Ինչպես նշել է Թրամփը, շուտով կհայտարարվի հանրահավաքի անցկացման նոր ամսաթիվը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում