Սունակը G7-ի գագաթնաժողովում մտադիր է հանդես գալ Կիևին տրամադրվող աջակցության ուժեղացման համար

Սունակը G7-ի գագաթնաժողովում մտադիր է հանդես գալ Կիևին տրամադրվող աջակցության ուժեղացման համար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը մտադիր է հանդես գալ Ուկրաինային աջակցության ուժեղացման համար Յոթնյակի խմբի (G7) գագաթնաժողովում, որը տեղի կունենա մայիսի 19-ից 21-ը Հիրոսիմայում: Այս մասին ասվում է շաբաթ երեկոյան կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Մեծ յոթնյակի գագաթնաժողովում Մեծ Բրիտանիան մոբիլիզացնելու է միջազգային ջանքերը թշնամական պետությունների կողմից կիրառվող տնտեսական հարկադրանքի դեմ, ինչպես նաև կամրապնդի Ուկրաինային աջակցությունը, որը պատրաստվում է ուժեղացնել ռազմական գործողությունները Ռուսաստանի դեմ <...>»,- ասվում է փաստաթղթում։

Ճապոնիայում գտնվելու ընթացքում Սունակը նաև մի քանի երկկողմ հանդիպումներ կանցկացնի և պետք է հայտարարի բրիտանա-ճապոնական պաշտպանական համագործակցության նոր համատեղ նախագծի մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում