Իսպանիան ԵՄ-ին հորդորել է ընդհանուր թեմաներ գտնել Ռուսաստանի հետ համագործակցության համար
Իսպանիան այն կարծիքին է, որ, չնայած ԵՄ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների վատացմանը, անհրաժեշտ է այնպիսի ընդհանուր թեմաներ գտնել համագործակցության համար, ինչպիսիք են՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը եւ Իրանի հետ համաձայնությունը: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարարության ղեկավար Արանչա Գոնսալես Լայան:
«ԵՄ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները վատանում են, նաեւ վատանում է իրադրությունը Ռուսաստանի ներսում: ԵՄ-ն չի կարող անտարբեր մնալ, մենք կպատասխանենք միասնական դիրքորոշմամբ: Կարծում եմ՝ նաեւ օգտակար կլիներ քննարկել ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության տարածությունը, որը մենք նույնպես պետք է առաջ տանենք, հաշվի առնելով այն, որ հարեւաններ ենք եւ մեզ միավորում են ընդհանուր շահերը, ինչպիսիք են՝ պայքարը կլիմայական փոփոխությունների դեմ եւ Իրանի հետ համաձայնությունը»,- նախարարը լրագրողներին հայտարարել է ԵՄ ԱԳՆ խորհրդի նիստից առաջ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ Եվրամիության փոխգործակցությունը վերացել է: Լավրովը նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սահմանվում են ոչ թե հանուն ինչ-որ մի նպատակի, այլ հանուն այն փաստի, որ ՌԴ-ի գործողություններն անպատիժ չեն մնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ