Մերկելը Գերմանիայում սահմանափակումները վերացնելու ծրագիր ունի
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկանում է կիրառել կորոնավիրուսի սահմանափակումները վերացնող երեք փուլով ծրագիր: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այս մասին ասել է Մերկելը քրիստոնեա-դեմոկրատների ղեկավարության հանձնաժողովի նիստին:
Ըստ նիստի մասնակիցների՝ Մերկելը ցանկանում է թույլատրել անձնական շփումների ընդլայնումը, որին կհաջորդի դպրոցների ու քոլեջների բացումը, հետո՝ սպորտային խմբերի, ռեստորաններ գործունեության թույլատրումը:
Ազգային և տարածաշրջանային առողջապահության նախարարները երկուշաբթի որոշում են կայացրել տարեցների անմիջապես հետո պատվաստել նախակրթարանների և մանկապարտեզների ուսուցիչներին, որպեսզի օգնեն բացել դպրոցները:
Կարծիքներ