Լապշինը գովազդում է ընկերոջ՝ Ստեփանավանի առանձնատունը

Լապշինը գովազդում է ընկերոջ՝ Ստեփանավանի առանձնատունը

Ժողովուրդ, գիտեք, ես նախանձում եմ ՏՏ ֆրիլանսերներին: Նրանց համար Հայաստանում ապրելու և աշխատելու բացարձակապես ֆանտաստիկ տարբերակներ կան, ֆեյսբուքում գրել է բլոգեր Անդրեյ Լապշինը։

«Օրինակ՝ իմ ընկեր Անդրանիկ Մելիքջանյանը հյուսիսային Հայաստանում միանգամից մի քանի հին ռուսական կալվածքներ է վերականգնել։ Նա դրանք վերածել է շքեղ տների՝ բոլոր հարմարություններով, արագ ինտերնետով, խոհանոցով, այգիով, շոգեբաղնիքով, տանիքներին նույնիսկ արագիլների բներով։ Լուսանկարում նրա կալվածքներից մեկն է Բովաձոր գյուղում՝ Ստեփանավանից 10 րոպե մեքենայով»,֊ գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում