Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 քաղաքացի
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 4 քաղաքացի, մահերի թիվն, այսպիսով` երկրում հասել է 141 հազար 236-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 352 նոր դեպք, 68 մարդ հոսպիտալացվել է:
Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 7 մլն 228 հազար 786 դեպք: 7 մլն 024 հազար 787 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 768 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 457 հազար 151 քաղաքացի, երկու դեղաչափով պատվաստվել է 57 մլն 735 հազար 522 քաղաքացի: Իսկ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 27 մլն 360 հազար 612-ի:
Կարծիքներ