Կրակային պատրաստության պարապմունք եւ մարզական միջոցառումներ բանակում
4-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։
Ստուգվել են մարտի վարման ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների՝ կրակի տարբեր տեսակների կիրառման գործնական հմտությունները։
Բացի այդ, զինծառայողների ֆիզիկական պատրաստության մակարդակն ամրապնդելու, ինչպես նաեւ անձնակազմի հանգիստը կազմակերպելու նպատակով հուլիսի 19-ին 3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են կիրակնօրյա մարզական միջոցառումներ։
Զինծառայողներն ուժերն են չափել տարբեր մարզաձեւերում: Լավագույն արդյունք գրանցած զինծառայողները խրախուսվել են ստորաբաժանումների հրամանատարների կողմից։
Կարծիքներ