Կիրովի ինֆեկցիոն հիվանդանոցում հրդեհի զոհ է դարձել 2 մարդ

Կիրովի ինֆեկցիոն հիվանդանոցում հրդեհի զոհ է դարձել 2 մարդ

Կիրովի կլինիկական ինֆեկցիոն հիվանդանոցի բաժանմունքում բռնկված հրդեհի զոհն է դարձել 2 մարդ: Այս մասին հոկտեմբերի 5-ին հաղորդել է մարզի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Երկու մարդ զոհվել է, վիրավորներ չկան, վեց մարդ փրկվել է, 36 մարդ տարհանվել է», -նշվում է հաղորդագրության մեջ։

Տարհանված հիվանդները հետագա բուժման համար ուղարկվել են քաղաքի այլ բժշկական հաստատություններ:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 36 մարդ և 11 միավոր տեխնիկա։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է կրակի հետ անփույթ վերաբերվելու հետևանքով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում