Չինաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներն այս շաբաթ բանակցություններ կվարեն Շվեյցարիայում
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի օգնական Ջեյք Սալիվանը եւ Չինաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի (ՉԿԿ ԿԿ) քաղբյուրոյի անդամ, ՉԿԿ ԿԿ-ի արտաքին գործերի հանձնաժողովի քարտուղար Յան Ցժեչին այս շաբաթ բանակցություններ կվարեն Շվեյցարիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 5-ին հայտնել Է South China Morning Post թերթը:
«Չինաստանի ամենաբարձրաստիճան դիվանագետ Յան Ցզեչին այս շաբաթ Շվեյցարիայում բանակցություններ կվարի ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանի հետ, հայտարարել են հանդիպման մանրամասներին իրազեկ աղբյուրներ»,- գրում Է թերթը:
«Նրանց միջեւ բանակցություններն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հոկտեմբերի 6-ին: Դա գրեթե մեկ ամիս անց Է երկու երկրների ղեկավարներ Սի Ցզինպինի եւ Ջո Բայդենի միջեւ կայացած հեռախոսազրույցից հետո»,- մեջբերում Է հրատարակությունն աղբյուրի խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ