Արմեն Սարգսյանը խիստ մտահոգիչ է համարում Աֆղանստանում ստեղծված իրավիճակը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարդասիրական տեսանկյունից խիստ մտահոգիչ է համարում Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները: Նախագահի կարծիքով, դրանց հետևանքները կարող են տարածվել երկրի սահմաններից դուրս:
«Մարդկային կյանքի և ազատության նկատմամբ բռնությունն ու ոտնձգությունը, որոնց ականատեսն ենք այսօր նաև մեր սահմաններին, անթույլատրելի են աշխարհի ցանկացած մասում»,- գրել է նախագահ Արմեն Սարգսյանը «Twitter»-ի իր միկրոբլոկում:
Կարծիքներ