Առաջարկում եմ հավաքվել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջ և պահանջել ՌԴ իշխանություններից անհապաղ միջամտել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը այնպես,ինչպես դա նախատեսված էր նոյեմբերի 9-ի փաստաթղթով. Հարություն Մկրտչյան

Առաջարկում եմ հավաքվել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջ և պահանջել ՌԴ իշխանություններից անհապաղ միջամտել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը այնպես,ինչպես դա նախատեսված էր նոյեմբերի 9-ի փաստաթղթով. Հարություն Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Հարգելի հայրենակիցներ `

Վերամբարձ ճոռոմաբանության,սինթետիկ ստորագրությունների,պաթետիկ հայրենասիրության փոխարեն առաջարկում եմ գործուն քայլեր .

Ուրբաթ օրը`օգոստոսի 18-ին, ժամը 19:00 առաջարկում եմ հավաքվել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջ

(հասցե`քաղաք Երեւան,Գրիգոր Լուսավորիչ 13 ա)

Նպատակը `

Պահանջել ՌԴ իշխանություններից անհապաղ միջամտել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը այնպես,ինչպես դա նախատեսված էր/է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով , որի տակ իր ստորագրությունը դրել է ՌԴ նախագահը,որը կազմվել է ՌԴ նախագահի միջնորդությամբ/դոմինանտությամբ

Վերջ տալ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտման` Ադրբեջանի վարած քաղաքականությանը նպաստելուն,

Տալ քաղաքական հստակ գնահատական ԼՂ-ում առաջացած ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄԻՆ,

Ապահովել Հայաստանի Հանրապետության ուղարկած եւ այս պահին դեռ Կոռնիձորում սպասող հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ `առանց նախապայմանների :

Բոլոր առողջ քաղաքական ուժերին կոչ եմ անում մի կողմ դնել դետալային տարակարծությունները ու ՄԻԱՆԱԼ այս օրակարգի շուրջ ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում